Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները։
Ինչո՞ւ է անձրև տեղում
Ամպերը կազմված են ջրի փոքրիկ կաթիլներից, որոնք բարձրանում են օդ, երբ արևը տաքացնում է ծովը։ Կաթիլներըմեծանում ու ծանրանում են, ապա անձրևի տեսքով թափվոմ են գետնին։ Այս ջուրը լցվում է գետերը, որոնք հոսում ենհետ՝ դեպի ծով։ Այս անվերջ ճանապարհորդությունը կոչվում է ջրի շրջապտույտ։
Արևը տաքացնում է ծովը և ջուրը վերածվում է անտեսանելի ջրային գոլորշու, որն էլ օդ է բարձրանում։ Ջրի տաքգոլորշին սառչում է ու վերածվում միլիոնավոր փոքրիկ կաթիլների, որոնցից էլ առաջանում են ամպերը։
Իսկ գիտե՞ս, թե ամպերն ինչպես են ճամփորդում երկնքում։ Քամիները փչում են ու ամպերը տարածում են երկնքում։Երբ ամպերը հայտնվում են ավելի զովօդային գոտում, ջրի փոքրիկ կաթիլները միանում են իրար՝ ձևավորելով ավելիմեծ ու ծանր անձրևի կաթիլներ։ Երբ ջրի կաթիլները չափազանց մեծանում ու ծանրանում են, անձրևի տեսքով թափվումեն ցած։ Բարձր սարերից վեր սառըօդը հաճախ սառեցնում է ջուրը, որը հետո թափվում է կարկուտի կամ ձյանտեսքով։ Անձրևի կաթիլները թափվում են 8-36 կմ/ժ արագությամբ։ Անձրևաջուրը հավաքվում է վտակների ու գետերիմեջ, որոնք հոսում են ներքև՝ դեպի ցածրադիր վայրերը։ Որոշ գետեր թափվում են լճերի մեջ։ Մյուսները ջուրըվերադարձնում են ծով, որտեղից շրջապտույտը դարձյալ կրկնվում է։
Անձրև կարող է գալ միայն Երկիր մոլորակի և Սատուրն մոլորակի արբանյակ Տիտանի վրա։ Դա կապվածէ մթնոլորտի տարբեր ջերմաստիճանների հետ։ Երբ արեգակը ջերմացնում է անձրևի կաթիլները, երկնքում ծիածանէ առաջանում։
Առաջադրանքներ
Մաս 1-ին
1 Ինչպե՞ս են առաջանում ամպերը։
Կազմված են ջրի փոքրիկ կաթիլներից, որոնք բարձրանում են օդ, երբ արևը տաքացնում է ծովը։
2 Ի՞նչ է պատահում, երբ ամպերը հայտնվում են զով օդային գոտում։
Ջրի փոքրիկ կաթիլները միանում են իրար՝ ձևավորելով ավելի մեծ ու ծանր անձրևի կաթիլներ։
3 Ինչպե՞ս են ճամփորդում ամպերը։
Կաթիլները մեծանում ու ծանրանում են, ապա անձրևի տեսքով թափվոմ են գետնին։
4 Ի՞նչ է լինում, երբ արևը տաքացնում է ծովը։
Երբ արևը տաքացնում է ծովը։ Կաթիլները մեծանում ու ծանրանում են
5․ Ե՞րբ է երկնքում ծիածան առաջանում։
Երբ արեգակը ջերմացնում է անձրևի կաթիլները, երկնքում ծիածան է առաջանում։
Մաս 2-րդ
1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար կատուների մասին:
Որ ամպերը կազմված են ջրի անձրև կաթիլներից
2. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
փոքր-Մեծ, զով-շոգ, սառը-տաք, ներքև-վերև
3. Տեքստից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։
«Ամպերը կազմված են ջրի փոքրիկ կաթիլներից։»-պատմողական
«Իսկ գիտե՞ս, թե ամպերն ինչպես են ճամփորդում երկնքում։»-հարցական
4. Հետևյալ գոյականներից առաջ առարկայի հատկանիշ ցույց տվող (ինչպիսի՞ հարցին պատասխանող) բառեր գրի՛ր։
Սպիտաք Ամպեր
Կապույտ Մոլորակ
Մաքուր օվկիանոս
Դեղին արև
Կեղտոտ Ջուր
5․ Ընդգծի´ր սխալ պատասխանը․
Շրջապտույտ-ածանցավոր,
Զով-պարզ,
Ցածրադիր- բարդ,
Անվերջ-ածանցավոր։